![](/banners/BeFunky-design.jpg)
«Քաղաքացիական պայմանագիրը» սկսում է համագործակցություն Հնդկաստանի իշխող կուսակցության հետ
![](https://168.am/wp-content/uploads/2024/02/0222246c3109a81e57458eb7cfcc6bc9a6cc47.jpg)
Սոցապ նախարար, ՔՊ-ական Նարեկ Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նյու Դելիում հանդիպում եմ ունեցել Հնդկաստանի ժողովրդական կուսակցության արտաքին կապերի դեպարտամենտի ղեկավար Վիջայ Չաթայվալեի հետ:
Պարոն Չաթայվալեի հետ զրույցում խոսել եմ ժողովրդավարական արժեքների հաստատման ուղղությամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տեսլականի մասին և ընդգծել այս ուղղությամբ համատեղ աշխատանքների իրականացման դերը։
Գործընկերներս ևս շեշտել է միջկուսակցական համագործակցության կարևորությունը և նշել, որ Հնդկաստանի ժողովրդական կուսակցությունը դիտարկում է Հնդկաստանում կայանալիք համապետական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը դիտորդական առաքելությամբ ներգրավելու հնարավորությունը։
Պայմանավորվածություն ենք ձեռք բերել շարունակել անհրաժեշտ քայլեր իրականացնել կուսակցությունների միջև համագործակցության զարգացման ուղղությամբ»: