Պարույր Ա.-ն հետախուզվում էր փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով
ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները փետրվարի 20-ին Խանջյան և Վարդանանց փողոցների խաչմերուկի մոտ հայտնաբերել և Կենտրոնական բաժին են տեղափոխել 45-ամյա Պարույր Ա.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք: