«Սերժ Սարգսյանի ղեկավարած Բանակը թշնամուն ծնկի ա բերել, իսկ քո ու քո կապիտուլյանտ շեֆի օրոք մենք ունենում ենք միայն ցավալի պարտություններ»
Միքայել Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ուսապարկերի անգրագետ և դատարկ խմբակը շարունակում է խայտառակվել Հանրայինի եթերում։ Երեկ Անդրանիկ Քոչարյանը առնվազն ոչ սթափ պահվածք է ցուցաբերել հարցազրույցի ընթացքում։ Այդ վատ տեսողություն ունեցող, բեղիկներով անձնավորությունը, իմ համեստ կարծիքով՝ վատ տեսողությունից բացի, ունի նաև մտավոր մեծ խնդիրներ։
Նա Պետրոսի պարզ հարցին պատասխանում մի անհասկանալի բառակույտով, որը ոչ մի կապ չունի տրված հարցի հետ։ Հարցը վերաբերվում էր Նախագահ Սարգսյանի հայտնած դիրքորոշմանը վերջին 3,5 տարվա ընթացքում իշխանության անգործության վերաբերյալ, բայց բեղիկներով անձը, չգիտես՝ ինչու անդրադարձավ Հայաստանի Ժուռնալիստների Միության նախագահ Սաթիկ Սեյրանյանին և այդպես էլ չպատասխանեց հաղորդավարի հարցին առաջին անգամից։
Այն, որ Անդոնը մտավոր և մառազմատիկ խնդիրներ ունի վաղուց էր պարզ, բայց որ այս կարգի` դա արդեն բացահայտում էր։ Բեղավոր մառազմատիկն այդ ամենին գումարած կարծես ոչ սթափ վիճակում է գնացել հարցազրույցի, քանի-որ նա պարզ հարցերին չէր կարողանում բովանդակային պատասխանել, ցանկացած հարցի նա պատասխանում էր տրված հարցի հետ կապ չունեցող մեղադրանքներով և չհիմնավորված հայտարարություններով։ Դե արի ու մի ասա՝ դու ո՞վ ես, որ որոշես՝ ով կա, ով չկա, դու ո՞վ ես, որ որոշես՝ ով է ԱԺ պատգամավոր, ով՝ ոչ։
Սերժ Սարգսյանի արածի 1/100-րդի չափով արած պտի ունենաս, նոր ստեղ-ընդեղ հաչոցդ կապես։ Սերժ Սարգսյանը Հայկական Բանակի ստեղծման ակունքներում է կանգնած, Սերժ Սարգսյանի ղեկավարած Բանակը թշնամուն ծնկի ա բերել, իսկ քո ու քո կապիտուլյանտ շեֆի օրոք մենք ունենում ենք միայն ցավալի պարտություններ։ Դուք եք Հայաստանը այս օրին հասցրել, դուք եք Եռաբլուրը մեծացնելու նախագիծ գծողը, և դուք ձեր անհայրենիք շայկով հանդերձ պատասխան եք տալու Հայ ժողովրդին ձեր ազգակործան գործունեության համար և Բանակի քայքայման համար։
Պարզ է, որ «պաժառ» ընգած փորձել ես լղոզել ամեն ինչ, բայց հաշվի չես առել, որ ժողովուրդը քեզ ու քո շայկին այլևս լսելու ՉՈՒՆԻ: Բանակ…
Հ․Գ․ Առհասարակ մի քիչ աննորմալ է, որ դիմացը հայտնված ստոլբը թիմակցից չտարբերող մարդը, խոսում է այլ մարդկանց տեսողության խնդիրներից։ Սրանց վարած քաղաքականությունն էլ է այսպիսի հիվանդ ֆորմատով։
Հետաքրքիր է՝ այս դիշովկա ֆորմատը ո՞վ է գծել-տվել Անդոնին, որ գնա հանրային և վերջնականապես խայտառակ լինի»։