Ալեն Սիմոնյանը չմեկնաբանեց Ներքին Հանդում թշնամու իրականացրած սադրանքի վերաբերյալ հարցը

Այսօր խորհրդարանում լրագրողներն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեցին, թե ինչ տեղեկություններ ունի Սյունիքի մարզից, մասնավորապես՝ Ներքին հանդից, որտեղ ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի զոհեր։

Սակայն Ալեն Սիմոնյանը որևէ մեկնաբանություն չտվեց հարցի վերաբերյալ և անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ գնաց իր աշխատասենյակ։

Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանական կողմը հայտարարել էր, որ «հայկական կողմը կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ», ինչից ժամեր անց  ՊՆ-ն հաղորդեց, որ Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ փետրվարի 13-ին Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր (վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահի դրությամբ կյանքին վտանգ չի սպառնում):

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829