Սահմանադրական արգելքը պետք է անցնել պատվաբեր ու միասնական, ոչ ոք թող առաջ չընկնի. Հրանտ Բագրատյան

«Ինչպե՞ս կանգնեցնել Հայաստանի գահավիժումը» թեմայով «Միասին» շարժման քննարկմանը ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ հիշեցնելով իր «Պետականության կործանումն ու Փաշինյանի պատմական դեմենցիան» հոդվածաշարը, նշել է, որ Նիկոլ Փաշինյանի գործունեության առանցքը հակառուսականությունն էր, լայն շփումներն Արևմուտքի հետ, որն ամեն օր ակնհայտ է դառնում:

«Մենք ոչ մի Արցախ էլ հետ չենք կարող բերել, եթե աշխարհաքաղաքական ուժեր չլինեն դրա հետևում կանգնած: Ես համարյա չեմ տեսել եվրոպական գործիչ, որն ինձ չասի՝ Արցախը մոռացեք, դա լուծված հարց է, բացի ռուսներից: Իհարկե, ռուսներից էլ գոհ չենք, իրենց խաղաղապահության ֆունկցիան լավ չեն կատարել: Իսկ Փաշինյանն անընդհատ առաջ է տանում հակառուսականությունը, որովհետև դա Արևմուտքն է պահանջում՝ «քշի՛ այդտեղից ռուսներին, պարսիկներին, և դու շանս կստանաս մեզնից՝ տիրելու հավերժ, և ինչ կուզես՝ Հայաստանի հետ արա»: Որևէ կասկած չպետք է լինի, որ սա այդպես է»,- պնդել է Բագրատյանը՝ հավելելով, որ Արևմուտքը միասեռ չէ, և, օրինակ, Ֆրանսիայի մոտեցումը Հայաստանի նկատմամբ բավականին բարոյական է, բայց էական չէ:

Անդրադառնալով Փաշինյանի ցանկացած սահմանադրական բարեփոխումներին կամ նոր սահմանադրության նախաձեռնմանը, որը պարտադրվում է Հայաստանին, ՀՀ նախկին վարչապետն առաջարկել է քաղաքական ուժերին այդ սահմանադրական արգելքն անցնել պատվաբեր ու միասնական:

«Եթե հայտարարություն պիտի անենք, որ ճակատ ենք ստեղծում, դրա տակ պիտի լինի մի քանի տասնյակ ուժի ստորագրություն, ոչ ոք թող առաջ չընկնի»,- շեշտել է նա:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս