ՔՊ-ն չէր, չէ՞, 1920-ին կառավարում, երբ Հայաստանը կորցրեց իր անկախությունը, Հայաստան բառի հետ ի՞նչ խնդիր ունեք. Ռուբինյան

Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն այսօր խորհրդարանում հերթական անգամ անդրադարձավ Հայաստանի Առաջին Հանրապետության պատմության՝ իր իմացած դրվագներին։

«Ուզում եմ հիշեցնել, որ Դաշնակցության միանձնյա կառավարման շրջանում Հայաստանի Առաջին Հանրապետությունը կորցրել է իր տարածքների մեծ մասը, որոնք անցել են Թուրքիային, հետո էլ կորցրել է իր անկախությունը: ՔՊ-ն չէր, չէ՞, 1920 թվականին կառավարում, երբ Հայաստանը կորցրեց իր անկախությունը, բայց դրա մասին չի խոսակցությունը:

Հայաստան բառի հետ ի՞նչ խնդիր ունեք: Ես այսպես եմ մտածում՝ հայ ժողովրդի պատմությունը պատմություն է մի ժողովրդի մասին, որը միշտ պայքարել է պետություն ունենալու համար, պարբերաբար պետականությունը կորցրել է, չի վհատվել, դարեր շարունակ պահել է պետականության երազանքը և գաղափարը, և տարբեր կետերում վերագտել է այդ պետականությունը, և, ի երջանկություն բոլորիս, հիմա էլ մենք բոլորս ապրում ենք ազատ և անկախ Հայաստանում, խնդիրը ո՞րն է»,- ասաց ՔՊ-ականը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս