Հնդկաստանում 11 մարդ է զոհվել հրատեխնիկայի գործարանում պայթյունից
Հնդկաստանի կենտրոնական Բայրագարհ բնակավայրի հրատեխնիկայի ընդհատակյա գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել, 60 մարդ՝ վիրավորվել։
Պայթյունի հետևանքով ավերվել են նաև մոտակայքում գտնվող 60 տներ։ Գործարանում շարունակվող պայթյունների պատճառով իշխանությունները մարդկանց տարհանել են ևս ավելի քան 100 տնից: Բացի դրանից, ըստ հրապարակման, պայթյունի պատճառով այրվել են զգալի քանակությամբ երկանիվ փոխադրամիջոցներ: