Բաժիններ՝

Հութիները հայտնել են Կարմիր ծովում ամերիկյան և բրիտանական նավերի վրա հարձակման մասին

Եմենի հութիների «Անսար Ալլահ» խռովարար շարժումը հայտարարել է Կարմիր ծովի ջրատարածքում մեկ ամերիկյան և մեկ բրիտանական նավի վրա իրականացրած հարձակման մասին։ Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալության հրապարակումից։

«Եմենի ռազմածովային ուժերը երկու ռազմական գործողություն են իրականացրել Կարմիր ծովում, որոնցից առաջինն ուղղված է եղել ամերիկյան Star Nasia նավի, երկրորդը՝ բրիտանական Morning Tide նավի դեմ», – հութիների զինվորական ներկայացուցիչ Յահյա Սարիան հայտնել է Al Masirah հեռուստաալիքի եթերում:

Սարիայի պնդմամբ՝ երկու նավերն էլ ենթարկվել են «ուղիղ և ճշգրիտ» հարվածների, որոնք հասցվել են հականավային հրթիռներով։

Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև ռազմական գործողությունների ընթացքում հութիները թիրախավորում են Կարմիր ծովով անցնող նավերը՝ ի աջակցություն Գազայի հատվածում գտնվող պաղեստինցիների։ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ուժերը վերջին շաբաթներին բազմիցս հարվածել են Եմենում հութիների տարբեր օբյեկտների, սակայն այս հարձակումները չեն կարողացել վերջ դնել Կարմիր ծովում խմբավորման հարձակումներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս