Ասիական զարգացման բանկը Վրաստանին կհատկացնի 48 միլիոն դոլար
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի ու Ասիական զարգացման բանկի (ADB) միջև այսօր ստորագրվելու է վարկի հատկացման մասին համաձայնագիր:
Այդ համաձայնագրով ADB-ը կհատկացնի 48 միլիոն դոլար, որը կուղղվի Վրաստանի էներգետիկ ոլորտի զարգացմանը: Այս մասին հայտարարել է Վրաստանի ֆինանսների նախարարությունը:
Վրացական կողմից տվյալ համաձայնագիրը ստորագրելու է Ֆինանսների նախարար Նոդար Խադուրին, իսկ ADB-ի կողմից՝ փոխնախագահ Կսիաո Ժաոն: