Բաժիններ՝

72 թռիչքից հետո ՆԱՍԱ-ի մարսագնաց ռոբոտ-ուղղաթիռը «վաստակած հանգստի» է գնում

ԱՄՆ օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը (ՆԱՍԱ) տեխնիկական վնասվածքի պատճառով դադարեցրել է «Ինջենյուիթի» մարսագնաց ռոբոտ-ուղղաթիռի շահագործումը։ Այս մասին տեղեկացնում է Reuters-ի հրապարակումից։

Ռոբոտ-ուղղաթիռը կառուցել էին 2021 թվականին` 30 օր տևած ցուցադրության և ընդամենը 5 կարճ թռիչքի համար, սակայն «Ինջենյուիթի»-ն գերազանցել է բոլոր սպասելիքները՝ Մարսում իրականացնելով 72 թռիչք։ Ռոբոտ-ուղղաթիռն այս ընթացքում թռել է 2 ժամ, 8 րոպե՝ անցելով 17 կմ տարածություն։

Այն առաջին ռոբոտ-ուղղաթիռն էր, որը հնարավոր էր կառավարել Երկրից։

«Ինջենյուիթի»-ն Կարմիր մոլորակի ամենամեծ խառնարաններից մեկում՝ Ջեզերոյում, վայրէջք էր կատարել 3 տարի առաջ՝ «Փերսևիրանս» մարսագնացին կցված։ Վերջինս Մարս էր ուղարկվել առանձին առաքելությամբ՝ Մարսի մակերևույթից նմուշներ հավաքելու և Երկիր ուղարկելու։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս