Սերժ Սարգսյանը Վատիկանում ներկա է գտնվել Հռոմի նորընտիր Պապ Ֆրանցիսկոսի գահակալության արարողությանը (լուսանկարներ)
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վատիկանում ներկա է գտնվել Նորին Սրբություն Հռոմի նորընտիր Պապ Ֆրանցիսկոսի գահակալության արարողությանը: Հանրապետության նախագահը շնորհավորել է Նորին Սրբությանը Սուրբ Աթոռի քահանայապետի պաշտոնում ընտրվելու և կաթոլիկ աշխարհի հովվապետի առաքելությունը ստանձնելու կապակցությամբ:
Սերժ Սարգսյանը նշել է, որ աշխարհում առաջինը պետականորեն քրիստոնեությունը ընդունած հայ ժողովրդի համար այս իրադարձությունն առանձնահատուկ խորհուրդ և իմաստ է պարունակում: Նախագահն ուրախությամբ է փաստել, որ Սուրբ Պետրոսի նվիրապետական աթոռն զբաղեցնում է հայ ժողովրդի բարեկամը, ով քաջատեղյակ է մեր մշակույթին ու պատմությանը, ինչը նա բազմիցս փաստել է Արգենտինայում իր գործունեության ընթացքում:
ՀՀ նախագահի գրասենյակ