Կեղծ փաստաթղթեր պատրաստողը կալանավորվել է
Մարտի 19-ին, ժամը 08.10-ին, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի հսկիչ անցագրային կետի տարածքից բերման են ենթարկել 1976 թ. ծնված Մարգար Մ.-ին, որը Կիպրոսի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր կեղծարարության և կեղծ փաստաթղթեր օգտագործելու մեղադրանքով:
Մարգար Մ.-ն կալանավորված է: