Սիբիրյան խոցի երկու նոր դեպք
Հայաստանում երկու անձի մոտ սիբիրյան խոցի դեպք է արձանագրվել: Ինչպես հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, երկուսի մոտ էլ արձանագրվել է սիբիրյան խոցի մաշկային ձևը: Անձանցից մեկը Վրաստանի քաղաքացի է:
Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ նրանք մարտի 7-ին Վրաստանի Բոգդանովկայի շրջանի Փոքր Գոնդուրա գյուղում իրականացրել են խոշոր եղջերավոր կենդանու մորթ և մարտի 15-ին վերադարձել Երևան: Հիվանդները մարտի 18-ին դիմել են բժշկական օգնության: Ըստ նախարարության`հիվանդների վիճակը բավարար է, կա առողջացման դրական շարժընթաց: