2023թ. ՌԴ քաղաքացիները Հայաստանում բացել են 3400 ընկերություն՝ կրկնակի քիչ 2022-ից. Forbes
Վրաստանը բացարձակ առաջատարն է այն երկրների թվում, որտեղ Ռուսաստանի քաղաքացիները բիզնես են բացել 2023 թվականին. հունվարից դեկտեմբեր ամիսների ընթացքում նրանք այնտեղ գրանցել են 13.000 իրավաբանական անձ։
Երկրորդ տեղում Ղազախստանն է, որտեղ ռուսները մեկ տարվա ընթացքում ստեղծել են 6,100 ընկերություն:
Երրորդ տեղում Հայաստանն է, որտեղ գրանցվել է 3400 իրավաբանական անձ՝ ռուս սեփականատերերով, այդ թվում՝ մոտ 2000 անհատ ձեռներեց: Հայաստանի հետ երրորդ հորիզոնականը կիսել է Մոնտենեգրոն: Համապատասխան հաշվարկները Forbes-ի համար կատարել են Finion ընկերության վերլուծաբանները:
Նշվում է, որ 2022 թվականի հունվարից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի քաղաքացիները Հայաստանում գրանցել են 7328 տնտեսվարող սուբյեկտ, այդ թվում՝ 4983 անհատ ձեռներեց։