Էլի գոմեշի մսով են կերակրում. մամուլ
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Հայոց Բանակի զինովրներին շարունակում են գոմեշի մսով կերակրել, և այդ մսի մատակարարման համար դեռևս տարեսկզբին մրցույթ է հայտարարեվլ:
«Ժամանակի» հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ այս կապակցությամբ Սերժ Սարգսյանն իր մտերիմ շրջապատում տարակուսանք է հայտնել Արշալույս Փայտյանին ՀՀ ՊՆ համակարգից հեռացնելու առթիվ:
Հիշեցնենք, որ անցած տարի սեպտեմբերին Ս. Սարգսյանի հրամանագրով գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանն ազատվեց ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալի պաշտոնից, որը կապված էր բանակին գոմեշի բրիկետ մատակարարելու հետ: Ընդ որում՝ գոմեշի մսի սկանդալային պատմության հետ կապված «ատատների» անթույլատրելիության մասին հայտնի խորհրդացության ժամանակ հայտարարել էր հենց Սերժ Սարգսյանը»: