Բաժիններ՝

«Եթե Սերժ Սարգսյանը 8 օր սոված մնար, աշխարհը կործանելու օպերացիա կնախապատրաստեր». մամուլ

««Սերժ Սարգսյանի համար իսկապես դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող է մարդը 8 օր սոված մնալ, դա նրա համար խելահեղության ամենամեծ օրինակն է»,- երեկ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Պատգամավորը արձագանքել է՝ նախօրեին հայտնի ասուլիսում Սերժ Սարգսյանի խոսքերին: Վերջինս պատասխանելով հարցին, թե ի վերջո ինքը գնալո՞ւ է, թե՞ ոչ Ազատության հրապարակ Րաֆֆի հովհաննիսյանի մոտ, ասել էր. «Գնամ ինչի՞ մասին բանակցեմ աշխարհի վրա դառնացած ու արդեն 8 օրը լրացած սոված մարդու հետ»:

«Մարդը, որ իր հասարակական-քաղաքական գործունեության զգալի մասը ծախսել է ուտելու վրա, բնականաբար պիտի զարմացած լինի, որևէ մեկը 8 օր որևէ բան չի ուտում: Եթե Սերժ Սարգսյանը 8 օր սոված մնար, այնքան չարացած կլիներ աշխարհի վրա, որ աշխարհը կործանելու օպերացիա կնախապատրաստեր»,- եզրափակել է Նիկոլ Փաշինյանը»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս