«Ժողովուրդը» հաղթեց. մամուլ
«Մարտի 19-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանը վճռել է մերժել «Ժողովուրդ» օրաթերթի դեմ ներկայացված դատական հայցը»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու հավելում.
Հիշեցնենք, որ թերթը «Հայփոստի» միջոցով Գուրգեն Աղաջանյանի անունից նամակ էր ստացել ՀՀ ԿԱ անշարժ գույքի կառավարման վարչության նախկին պետ, ՀՀԿ-ական Կարինե Կիրակոսյանի ու վարչության ներկայիս պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանի վերաբերյալ: Սակայն հաջորդ օրը խմբագրություն էր այցելել ոմն Գուրգեն Աղաջանյան և հայտնել, թե ինքը «վիրավորված» է Կիրակոսյանի և Մարկոսյանի փոխարեն՝ պահանջելով 800 հազար դրամի փոխհատուցում: Բարեբախտաբար, հաղթեցինք դատարանում:
«Տեղեկացնենք, որ այսօր՝ ժամը 16:00-ին, նույն դատարանում տեղի է ունենալու «X գրուպ»-ի սեփականատեր Խաչիկ Խաչատրյանի ներկայացրած հայցի քննությունը «Ժողովուրդ» օրաթերթի և լրագրող Սոնա Գրիգորյանի դեմ: Հիշեցնենք, որ Խաչիկը «Ժողովուրդից» պահանջում է 6.2 մլն դրամի փոխհատուցում: