Բաժիններ՝

Երիտասարդների շրջանում քաղցկեղի դեպքերի թիվը կտրուկ աճել է ամբողջ աշխարհում

Վերջին 20 տարիների ընթացքում աշխարհում կտրուկ աճել է քաղցկեղի նոր դեպքերի թիվը։ Այս մասին, ըստ shantnews-ի՝ հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով BMJ Oncology ամսագրում հրապարակված հետազոտությանը։

Մասնագետներին մտահոգում է այն փաստը, որ 50 տարեկանից ցածր երիտասարդների մոտ քաղցկեղի նոր դեպքերն ավելի հաճախ են դարձել։ ԱՄՆ-ում ցուցանիշն աճել է 12,8 տոկոսով 2000 թվականից մինչև 2019 թվականը, ասվում է հետազոտության մեջ։ Նման միտում է նկատվում Ավստրալիայում և Արևմտյան Եվրոպայի երկրներում։

ԱՄՆ-ի կլինիկաներից մեկի ստամոքս-աղիքային քաղցկեղի վաղ դրսևորումներով հիվանդների համար ծրագրի ղեկավար Անդրեա Չերչեկը ենթադրել է, որ քաղցկեղով հիվանդների տարիքի նվազումը կարող է կապված լինել շրջակա միջավայրի, ժամանակակից սննդի փոփոխության և դեղամիջոցների հետ։ Սակայն բժիշկները նշել են, որ այս գործոնները չեն կարող լիովին բացատրել, թե ինչ է կատարվում։

Տեխասի համալսարանի կոլոռեկտալ քաղցկեղի վիրաբույժ Նենսի Յուն ավելացրել է, որ շատ հիվանդներ մինչ ախտորոշումը առողջական խնդիրներ չեն ունեցել:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031