Բաժիններ՝

Բրոկոլիով ու ծաղկակաղամբով աղցան

Բաղադրիչները՝

  • բրոկոլի- 200 գ
  • ծաղկակաղամբ- 200 գ
  • եգիպտացորեն- 100 գ
  • բուլղարական պղպեղ- 1 հատ
  • գազար- 1 հատ
  • չորացրած կանաչիների փունջ- 1 թ/գ
  • նարինջ- կես հատ
  • ձիթապտղի յուղ- 1 ճ/գ

Պատրաստման եղանակը՝

Գազարը մոտ 20 րոպե եփեք, միջին կտորներով կտրատեք:

Նույն չափի կտորներով կտրատեք նաև բուլղարական պղպեղը:

Կարդացեք նաև

Բրոկոլին ու ծաղկակաղամբը մասերի բաժանեք, եռացրած ջրի մեջ լցրեք, եփեք մինչև մի փոքր փափկեն:

Պատրաստի բանջարեղենը մեծ պնակի մեջ խառնեք, ավելացրեք եգիպտացորենը:

Խառնեք կես նարնջի հյութը, ձիթապտղի յուղն ու չորացրած կանաչիների փունջը և ստացված խառնուրդով համեմեք աղցանը: Մատուցեք:

Տեսանյութեր

Լրահոս