Բաժիններ՝

Սնկի հետ շոգեխաշած կաղամբ

Բաղադրիչները՝

  • կաղամբ- 700 գ
  • շամպինյոն- 300 գ
  • գազար- 2 հատ
  • սոխ- 2 գլուխ
  • բուսական յուղ- 80 մլ
  • կիտրոնի հյութ- 1 ճ/գ
  • աղ, աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը՝

Կաղամբը, շամպինյոններն ու մաքրած սոխը կտրատեք: Գազարը քերեք խոշոր քերիչով:

Խորը թավայի մեջ տաքացրեք յուղը, ավելացրեք գազարն ու սոխը, տապակեք մինչև ոսկեգույն երանգ ստանալը:

Կարդացեք նաև

Ավելացրեք շամպինյոնն ու տապակեք այնքան, մինչև տապակելու ընթացքում առաջացած ջուրը գոլորշիանա:

Ապա ավելացրեք կաղամբն ու պարբերաբար խառնելով՝ 20 րոպե տապակեք:

Ավելացրեք կիտրոնի հյութը, աղը, աղացած սև պղպեղը, լավ խառնեք: 3 րոպեից հանեք կրակի վրայից, լցրեք ափսեներն ու մատուցեք:

Տեսանյութեր

Լրահոս