Բաժիններ՝

Գործնականն ընդդեմ տեսականի. մամուլ

«Արդեն երկու օր է, ինչ հայկական ԶԼՄ-ները պարզապես հեղեղված են Սերժ Սարգսյանի՝ նախորդ օրը հրավիրած ասուլիսը ներկայացնող հրապարակումներով»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը և շարունակում.

«Որքանով են հիմնավոր, այսպես ասենք՝ կոնցեպտուալ, Սերժ Սարգսյանի արտահայտած մտքերը: Դա պարզելու համար ընդամենը անդրադառնանք մի հարցի, որը հնչեցրեց «Առավոտի» խմբագիր Արամ Աբրահամյանը:

«Պաշտոնյաները երկու տարվա ընթացքում խոսում են բիզնեսը և քաղաքականությունը բաժանելու մասին և նաև Դուք եք խոսել այդ մասին, նաև խոսում էիք խորհրդարանական ընտրություններից աոաջ, որ օլիգարխների, հարուստ պաշտոնյաների մուտքը խորհրդարան արգելվելու է, չի թույլատրվելու: Բայց նրանք, այնուամենայնիվ, մտան խորհրդարան…»,- նկատեց խմբագիրը:

Սերժ Սարգսյանի պատասխանը հետևյալն էր. «Դուք չեք կարող նշել այդպիսի մարդկանց՝ Հանրապետական ցուցակը մատնանշելով: Հանրապետականի ցուցակում չկան այդպիսի մարդիկ, և դա մեր դիրքորոշումն է: Այսինքն՝ կուսակցության դիրքորոշումը խնդրի, կոնկրետ պարագայում՝ խորհրդարանի մասով, ամբողջովին արտացոլվում է իր համամասնական ցուցակում: Այո, ես դրա մասին ասել եմ և իրագործել եմ ասածս…»:

Վերը բերված նկարներով ներկայացված են այսօր Աժ հանրապետական խմբակցության 6 անդամներ՝ Լֆիկը, Բուռնաշը, Նավոն, Տպարանի Վրեժը և Թոխմախի Մհերը (թերթում պատկերված է վերը նշվածների նկարները): Տեսականորեն Սերժ Սարգսյանը ճիշտ է ասում՝ նրանք ՀՀԿ ցուցակով չեն եկել խորհրդարան (բացառությամբ Նավոյի), այլ մեծամասնականով:

Բայց գործնականում նրանք խորհրդարանում են և հենց ՀՀԿ խմբակցության անդամ են: Ընդ որում՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ Սերժ Սարգսյանը ընտրողներին կոչ է արել ընտրել հենց նրանց: Թերևս մեկնաբանություններն ավելորդ են»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս