Բեռնատարի կոնտեյներում թաքնված անձինք փորձել են Թուրքիայից անցնել Հունաստան

Թուրքական մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Թուրքիա-Հունաստան սահմանային անցակետում անօրինություն է գրանցվել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Մասնավորապես Թուրքիայի Իփսալա շրջանի անցակետով դեպի Հունաստան շարժվող բեռնատարի կոնտեյներում մարդիկ են եղել թաքնված, ովքեր փորձել են անօրինական ճանապարհով հատել սահմանը: Ութ անձ ձերբակալվել է: Նրանք բացահայտվել են ռենտգեն ստուգիչ սարքի (X-Tray) միջոցով՝ բեռնատարի իրերը ստուգելիս:

Թուրքիայի իրավապահ մարմինների կողմից տեղի ունեցածի մասով հետաքննություն է սկսվել:

Տեսանյութեր

Լրահոս