Կադի-չա
Բաղադրիչները՝
- 2 հատ բադրիջան
- 1 հատ լոլիկ
- 1 հատ բուլղարական պղպեղ
- 1 գլուխ սոխ
- 1 հատ չիլի պղպեղ
- 2-3 պճեղ սխտոր
- 1 ճ.գ. սոյայի սոուս
- 15 գ համեմ կամ մաղադանոս
- թեյի գդալի ծայրով աղացած սև պղպեղ
- կես թեյի գդալ գինձ
- բուսական յուղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Բադրիջանների ծայրերը երկու կողմից հեռացրեք, 3 մասի բաժանեք, մասերից յուրաքանչյուրը տաշեղաձև կտրատեք: Տեղադրեք խորը ափսեի մեջ, վրան 1 ճ.գ. աղ լցրեք, խառնեք: 20 րոպե թողեք:
Բուլղարական պղպեղը տաշեղաձև կտրատեք՝ մոտավորապես բադրիջանի տաշեղների չափով: Սոխը մանր կտրատեք: Լոլիկի կեղևը հեռացրեք, խորանարդաձև կտրատեք:
Թավայի մեջ բուսական յուղ լցրեք, մեջը կտրտած սոխը լցրեք, տապակեք մինչև թափանցիկ դառնալը:
Ավելացրեք լոլիկի կտորները, մի քանի րոպե տապակեք:
Ավելացրեք բուլղարական պղպեղը, ևս մի քանի րոպե տապակեք:
Բադրիջանները 20 րոպեից հետո սառը ջրի տակ լավ լվացեք, ավելացրեք տապակվող բանջարեղենին և պարբերաբար խառնելով ևս 15 րոպե տապակեք:
Տաք աղցանի պատրաստ լինելուց 1 րոպե առաջ ավելացրեք կտրտած կանաչին, մանր կտրտած սխտորը, տրորած գինձն ու չիլի պղպեղը:
Վերջում լցրեք սոյայի սոուսն ու հանեք կրակից: Մի քանի րոպե թողեք կափարիչի տակ, հետո լցրեք ափսեի մեջ ու մատուցեք: