Բայրամովն ու Աբդոլլահիանը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացում քննարկել են Ադրբեջանի և Իրանի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր, ինչպես նաև տարածաշրջանում առկա իրավիճակը, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հեռանկարները։
Հեռախոսազրույցում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային համագործակցության հարցեր։