Խորհրդակցություն պաշտպանության նախարարությունում

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի խաչատուրովը մարտի 15-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մասնակցել են ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի զեկույց-հաշվետվության ունկնդրմանը:

Խորհրդակցությանը ներկա էին նաև ՀՀ ՊՆ և ԳՇ պետերն ու տեղակալներ, պաշտպանության նախարարության և գլխավոր շտաբի վարչությունների և առանձին բաժինների պետերը:

Հայկազ Բաղմանյանը ներկայացրել է իր ենթակայության տակ գտնվող զորամասերում կատարված շինարարական աշխատանքները, ինչպես նաև անդրադարձ է կատարել մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների պատրաստության մակարդակին ու բարոյահոգեբանական վիճակին, սպայակազմի պատրաստվածությանը և մասնագիտական ունակություններին: Նշվել է, որ կարգապահության տեսանկյունից անցյալ տարվա հետ համեմամատած նկատվել է զգալի առաջընթաց: Բացի այդ, հաջողություններ են արձանագրվել զինվորների ֆիզիկական և հոգևոր պաշտպանվածության ոլորտում, բարելավվել են զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանները:

Լսելով զեկույցը` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը տվել է մի շարք հանձնարարականներ` հետագա աշխատանքներն առավել արդյունավետորեն իրականացնելու համար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031