Արմեն Գրիգորյանը Չեխիայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Չեխիայի փոխարտգործնախարար Յան Մարիանի հետ:
Արմեն Գրիգորյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
Հանդիպմանը գոհունակությամբ ընդգծվել է երկկողմ հարաբերությունների կայուն զարգացման դինամիկան:
Քննարկվել է ՀՀ-ի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը և Հայաստան-Չեխիա համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում:
Անդրադարձ է կատարել փոխգործակցության հնարավոր ծրագրերին, ինչի շրջանակներում չեխական կողմը հայտնել է իր պատրաստակամությունն աջակցելու ՀՀ-ին մի շարք ոլորտներում: