Ազգիս քաղաքական համակարգը մեռել է` թաղող չկա
«Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ազգիս քաղաքական համակարգը մեռել է` թաղող չկա: Առանձին մոհիկաններ են մնացել, այն էլ` քաղաքացու տեսքով: Քաղաքական ուժերը պոզա են ընդունել, թե երկրում նախագահական ընտրություններ չեն եղել, ճգնաժամ չկա, ընդվզում չկա, Լյոխ լավ ա: Ընտրություններից առաջ լրիվ ուրիշ բանով էին զբաղված, հիմա` ուրիշ: Ես այդքան փող չունեմ հուղարկավորության համար, սիրելիներս»: