Էստոնիայի արտգործնախարարը խոստանում է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթաց սկսել

Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան խոստանում է երկրի խորհրդարանում սկսել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթաց:

Էստոնիայի արտաքին գործերի նախարարն այս մասին տեղեկացրել է X-ի իր միկրոբլոգում հայ գործընկերոջ հետ հանդիպումից հետո:

«ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը ես ընդգծեցի, որ Հայաստանի նկատմամբ Էստոնիայի պարտքն է, որ մենք չենք ճանաչել հայ ժողովրդի դեմ ցեղասպանությունը, և ես գործընթացը կսկսեմ Էստոնիայի խորհրդարանում»,-նշել է նա:

Մարգուս Ցահքնան Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Տեսանյութեր

Լրահոս