Վահե Ղազարյանը Փաշինյանին բողոքել է, որ տեղակալները «տակը փորում են». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՆԳ նախարար-փոխնախարարներ հակամարտությունը սրվում է։ Պարզվում է` նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ով նշանակվել է հունվարին, կամաց իր ձեռքն է վերցնում համակարգի կառավարումը։ Դա նրան հաջողվում է սորոսական շրջանակների հետ ունեցած կապերի շնորհիվ:

Այդ կապերն են պատճառը, որ Վահե Ղազարյանի դեմ ՀԿ-ների յուրաքանչյուր հայտարարություն վերագրվում է տեղակալին, որի հանդեպ Նիկոլ Փաշինյանն անբացատրելի դրական վերաբերմունք ունի:

Համակարգում Արփինե Սարգսյանի «վերելքը» բացատրում են գրքային ելույթներ ունենալու հմտությամբ, ինչին Վահե Ղազարյանը չի տիրապետում, եւ լոլոների գործը վստահում են տեղակալին:

Բանը հասել է նրան, որ Վահե Ղազարյանի համբերության բաժակը լցվել է, եւ նա օրերս բողոքել է Փաշինյանին, թե տեղակալները «տակս փորում են», սորոսականներին ամեն ինչ զեկուցում են եւ իմ դեմ ինտրիգներ են հյուսում։ Ասել է, որ այսպես աշխատել հնարավոր չէ, որ իր կյանքը դժոխքի են վերածել»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031