Բաժիններ՝

Երևանում 12 մանկապարտեզների տնօրեններ ազատվել են աշխատանքից

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը տեղեկացրել է, որ համայնքային ենթակայության թիվ 94 մանկապարտեզում տեղի ունեցած միջադեպով պայմանավորված (խմբի դաստիարակի երեխաների նկատմամբ անընդունելի վարքագիծ)՝ աշխատանքից ազատվել են նշված մանկապարտեզի տնօրենը, մանկապարտեզի դաստիարակը, ինչպես նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետը։ Կոստանյանն այդ մասին տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

Նա հավելել է, որ վերջերս ՀՀ ԱԱԾ աշխատակիցների՝ նախադպրոցական ուսումնական հաստատություններում իրականացված գործողությունների արդյունքում ևս 11 մանկապարտեզների տնօրեններ ազատվել են աշխատանքից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս