Բաժիններ՝

Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ը հնչեց Գյումրու Սբ. Ամենափրկիչ եկեղեցում

Գյումրու Սբ. Ամենափրկիչ եկեղեցում դեկտեմբերի 7-ի երեկոյան տեղի ունեցավ Սպիտակի ավերիչ երկրաշարժի 35-րդ տարելիցին նվիրված համերգ՝ հնչեց Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ը: Այս մասին հայտնում է «Արմենպրեսը»։

Ելույթ ունեցան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) և Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան), մենակատարներ՝ Սոֆյա Սայադյան (սոպրանո) և Ակսել Դավեյան (բարիտոն)։

Սբ Ամենափրկիչ եկեղեցու կառուցման պատմությունը սկսվում է 1858-1872 թվականներից։ Ալեքպոլցի վարպետները եկեղեցին կառուցել են Անիի Մայր Տաճարի ճարտարապետական նմանությամբ։ Ամենափրկիչը հայկական մանրանկարչությանն ու որմնանկարչությանը բնորոշ զարդանախշերով եկեղեցի էր մինչև խորհրդային տարիները։ Մինչև 1988-ի երկրաշարժը եկեղեցին ծառայել է որպես թանգարան, ապա ֆիլհարմոնիա։ 1988 թվականին ավերիչ երկրաշարժի հետևանքով եկեղեցին մասամբ ավերվել էր: Եկեղեցու վերականգնման աշխատանքները սկսվել են 1998 թվականին:

Արմենուհի Մխոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս