Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը Սպիտակ տանը հանդիպել է Ջեյք Սալիվանի հետ

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Սպիտակ տանը հանդիպել է ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակը։

Հանդիպման ժամանակ քննարկվել են անվտանգային և տնտեսության ոլորտների երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր՝ բարձր գնահատելով ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների կայուն զարգացման դինամիկան:

Կողմերն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին, ինչի շրջանակներում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը վերահաստատել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և խաղաղության գործընթացը շարունակելու Հայաստանի հանձնառությունը:

Տեսանյութեր

Լրահոս