Անհրաժեշտ է միջազգային երաշխիքների ներքո կյանքի կոչել ԼՂ-ից բռնի տեղահանվածների վերադարձի իրավունքը. դեսպան Մկրտչյան

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը նոյեմբերի 28-ին հանդիպել է Հունաստանի իշխող «Նոր ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր, խորհրդարանի ազգային պաշտպանության և արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Դորա Բակոյանիի հետ։

Հունաստանում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում դեսպան Մկրտչյանն անդրադարձել է տարածաշրջանի անվտանգային խնդիրներին՝ ներկայացնելով տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը, այդ թվում՝ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը: Դեսպանն ընդգծել է Լեռնային Ղարաբաղում հայկական քրիստոնեական մշակութային ժառանգության պահպանման հրատապությունը, ինչպես նաև անդրադարձել բռնի տեղահանված արցախցիների վերադարձի իրավունքը միջազգային երաշխիքների ներքո կյանքի կոչելու անհրաժեշտությանը։

Նշվում է, որ զրուցակիցներն անդրադարձել են խորհրդարանական կապերի ամրապնդման կարևորությանը՝ միջխորհրդարանական հարթակներում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցության համատեքստում

Տեսանյութեր

Լրահոս