Թուրքիայում հարձակումների ենթարկված կրոնական գույքի պատկանելիության առումով հայկականը երրորդ տեղում է
ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը (USCIRF` պետական դաշնային մարմին է) նոր զեկույց է հրապարակել, որն անդրադառնում է Թուրքիայում կրոնական իրադրությանը։ Մասնավորապես, այն նվիրված է Թուրքիայում կրոնական կազմակերպություններին պատկանող սեփականության վիճակին։
Զեկույցը հետաքրքրական է, քանի որ ներկայացնում է նաև հայկական եկեղեցական գույքի մասին կարևոր վիճակագրություն։
Այսպես, 2003-2022 թթ. ընթացքում Թուրքիայում հարձակումների ենթարկված կրոնական գույքի պատկանելիության առումով հայկականը երրորդ տեղում է (ընդհանուր առմամբ գրանցված 34 դեպք)։ Հայկականից զատ ավելի շատ է տուժել միայն ալևիներին ու բողոքականներին պատկանող գույքը։ Հայկական եկեղեցական գույքի վրա հարձակումների մի մասը տեղի է ունեցել վերջին տարիներին։
Դրա պատճառների մասին ես գրել եմ «Ատելության խոսքի դասական թիրախները» գրքում, որը կարող եք գտնել այստեղ։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան