Սամվել Բաբայանի դեմ քրեական վարույթ չի հարուցվել. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ընդդիմադիր պատգամավոր Լիլիթ Գալստյանը հոկտեմբերի 23-ին հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել դատախազություն․ «Ո՞ւմ անունից, ի՞նչ մանդատով, լիազորություններով եւ ի՞նչ բովանդակությամբ է Սամվել Բաբայանը բանակցել Բաքվի հետ։
Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել», եւ խնդրել էր վարույթ նախաձեռնել Արցախի նախկին ԱԽՔ-ի հայտարարությունների հիմքով։
ԱԱԾ քննչական գլխավոր վարչությունից պատասխանել են, որ Բաբայանի կողմից որեւէ օրենսդրական կարգ չի խախտվել, եւ ԱՀ այն ժամանակվա նախագահ Արայիկ Հարությունյանը տեղյակ է եղել Բաբայանի գործունեության մասին, ուստի հանցակազմի բացակայության հիմքով վարույթ չի կարող նախաձեռնվել։
Մինչդեռ Բաբայանի՝ ԱՀ ղեկավարության դեմ արած հայտարարություններին ընթացք է տրվել, գործ է հարուցվել, չնայած դատախազությունը ԶԼՄ-ներին չի հայտնում, թե ում դեմ է այն եւ ինչ հատկանիշներով»։