Կոնվերս Բանկը կթողարկի և կսպասարկի China Union Pay համակարգի քարտեր

Կոնվերս Բանկը կմասնակցի China Union Pay վճարահաշվարկային համակարգին: ԿԲ թույլտվության շրջանակում Բանկը կթողարկի քարտեր, ինչպես նաև կիրականացվի սպասարկում Բանկի տերմինալներով և բանկոմատներով:

«Այս նոր հնարավորության շնորհիվ Բանկի հաճախորդներն առաջիկայում կկարողանան օգտվել ամենաարագ աճող վճարահաշվարկային համակարգերից մեկով փոխանցումներ և վճարումներ կատարելու հնարավորությունից»,-ասել են Բանկում:

Նշենք, որ China Union Pay-ը հիմնադրվել է 2002թ․ Չինաստանում: Այդ համակարգի քարտերը սպասարկվում են աշխարհի 180 երկրներում, China Union Pay քարտերի թողարկում իրականացնելու իրավունք ունեն աշխարհի ավելի քան 70 երկրների բանկեր, իսկ 2020թ․ դրությամբ այդ համակարգի քարտերով է իրականացվել համաշխարհային առևտրի 45%-ը:

Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:

 

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930