Բաժիններ՝

ՃՏՊ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին. կա տուժած

Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը նոյեմբերի 17-ին, ժամը 18։43-ին ահազանգ է ստացել, որ Իշխանասար գյուղի խաչմերուկից դեպի օդանավակայան տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 6-րդ կմ-ին «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ս. Հ., ծնված 1959 թ.) բախվել է կայանած «DAF» մակնիշի բեռնատարին։

Նշվում է, որ փրկարարները հոսանքազրկել են «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան, դուրս բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս