Բաժիններ՝

Դատարանում սկսված վեճն Արզնու խճուղում ավարտվել էր դանակահարությամբ

Նոյեմբերի 16-ի ժամը 13.09-ին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Երևան-Սևան ճանապարհի Արզնու հատվածից կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել Սևան քաղաքի 52-ամյա մի բնակիչ:

Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 12.30-ի սահմաններում Աբովյան քաղաքի դատարանում տեղի ունեցած դատական նիստի ժամանակ վիճաբանություն է սկսվել հիվանդանոց տեղափոխվածի և պռոշյանցի հասակակից տղամարդու միջև: Վիճաբանությունն այնուհետև շարունակվել է դատարանի բակում, որտեղ հայհոյել ու փոխադարձ հարվածներ են հասցրել իրար: Ի վերջո, ներկաները կարողացել են հանդարտեցնել նրանց, ինչից հետո վիճաբանողները մեքենաներով հեռացել են:

Վեճը, սակայն, շարունակվել է արդեն Արզնու խճուղում, որի ընթացքում էլ պռոշյանցի տղամարդը դանակահարել է հասակակից սևանցուն:

ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում նոյեմբերի 16-ին դանակահարող տղամարդուն ձերբակալել և տեղափոխել են Կոտայքի բաժին:

Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Աբովյանի քննչական բաժին:

Նախաձեռնել է քրեական վարույթ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս