Բաժիններ՝

Միներալնիե Վոդի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո Տիգրան Գ.-ն ձերբակալվել է

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, նոյեմբերի 2-ին, ժամը 01.00-ին, Միներալնիե Վոդի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 57-ամյա Տիգրան Գ.-ին, որը 2020 թ. ապրիլի 16-ից Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-188-րդ (Ապօրինի ձեռնարկատիրության փորձը) հոդվածի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս