Հացադուլը մանկամիտ խաղ է

168.am-ի հետ զրույցում հրապարակախոս Արթուր Ազարյանը՝ պատասխանելով հարցին` արդյոք «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարած հացադուլը կնպաստի՞, որպեսզի նրա պահանջը բավարարվի, ասաց. «Ասում են, թե իբր սա հեղափոխություն է:Ըստ իս, հեղափոխությունն անարյուն չի լինում: Սա հեղափոխություն չէ: Հեղափոխության փորձ էր 2008թ. Մարտի 1-ը: Այո՛, դա հեղափոխության փորձ էր: Իսկ հացադուլի առնչությամբ` ասեմ հետևյալը: Հիշո՞ւմ եք մի դեպք, երբ իշխանությունները տեղի տված լինեն այդ կարգի մանկամիտ խաղերի»:

Դիտարկմանը, թե հացադուլը համարում եք մանկամիտ խաղ, նա պատասխանեց. «Այո՛, հանրային ընկալման վրա ներազդելու կոչված, ինչ-որ տեղ` արտիստիկ, բայց, այնուամենայնիվ, մանկամիտ խաղ: Դա կոչվում է ցուցք, իսկ թե դա ինչի՞ համար է, միանգամայն այլ խնդիր է: Եթե Ր. Հովհաննիսյանը գնացել է այդ քայլին` կարծելով, թե իշխանություններն իրեն ընդառաջ քայլ կանեն, ուրեմն՝ ես իրեն քաղաքական գործիչ չեմ կարող համարել: Այսինքն` ես չեմ կարող վստահել պարզունակ ըմբռնումներով առաջնորդվող նմանատիպ անհեռատես գործչին: Ոչ մի հացադուլ ցանկալի արդյունքի չի կարող հանգեցնել»:

Արթուր Ազարյանի հետ ամբողջական հարցազրույցը կարդացեք «168 Ժամի» այսօրվա տպագիր համարում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս