Արմավիրում կասեցվել են ապօրինի խորքային հորերի շահագործումները
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից Արմավիրի մարզի Արաքս խոշորացված համայնքում գործող «ԱՐԱՔՍԻ ԱՎԱԶԱՆ» ՍՊԸ-ում կատարված ստուգման արդյունքում պարզվել է, որ տնտեսվարողին պատկանող ավազի լվացման կետում և քարի վերամշակման արտադրամասում ապօրինի ջրառ է իրականացվում տարածքում առկա գործող ստորերկրյա ապօրինի խորքային 2 հորից՝ առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության։
Ինչպես տեղեկանում ենք Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարածած հաղորդագրությունից, տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի պետի որոշումներով կասեցվել են ապօրինի խորքային հորերի շահագործումները։