Թղթե փաթեթի մեջ մեջ մարիխուանայի նմանվող զանգված կար
Հոկտեմբերի 24-ին Գեղարքունիքի պարեկները Գավառի Ազատության փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են Նորատուս գյուղի 20-ամյա մի բնակչի վարած «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենան: Վարորդը թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով տեղափոխվել է ոստիկանության Գավառի բաժին:
Ճանապարհին երիտասարդը փորձել է պարեկներից ինչ-որ բան թաքցնել: Պարեկների պահանջով նա ներկայացրել է թղթե փաթեթը, որի մեջ մարիխուանայի նմանվող զանգված կար: Երիտասարդը հայտնել է, որ փաթեթում թմրանյութ է՝ պատրաստված վայրաճ բույսերից: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: