Բոլոր մարդիկ, ովքեր Արցախի հետ տեղի ունեցածի մեջ չեն մեղադրում Նիկոլ Փաշինյանին՝ Արցախի հանձնման ու լուծարման կողմնակից են». Քոչարյան

Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բոլոր բողոքի ակցիաները, որոնք տեղի են ունենում ոչ ՀՀ կառավարության մոտ, միտված են նիկոլ փաշինյանի իշխանության պահպանմանը։

Բոլոր մարդիկ, ովքեր Արցախի հետ տեղի ունեցածի մեջ չեն մեղադրում նիկոլ փաշինյանին՝ Արցախի հանձնման ու լուծարման կողմնակից են։

Ով ուզում ա՝ լինի։

Արցախցուն հայրենազրկել ա փաշինյանը։

Արցախցուն աշխատազուրկ ա դարձրել փաշինյանը։

Արցախցու աշխատավարձերը/թոշակները կտրել ա փաշինյանը։

Առանձին դիմում եմ Սամվել Շահրամանյանին։

նիկոլը բոլորիդ խաբելու ա, գցելու ա ու հետո փակելու ա։ Բաքվում ա փակելու, թե Երևանում, կարևոր չի»։

Տեսանյութեր

Լրահոս