Կառավարությունը ԱԱԾ–ից 31 ավտոմեքենա հետ վերցրեց և օտարեց
ՀՀ ազգային անվտանգության ծառայության հաշվեկշռում առկա 31 տրանսպորտային միջոց ՀՀ կառավարությունը հետ վերցրեց և ամրացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին։
Որոշումն այսօր ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
Գործադիրը մտադիր է այդ 31 ավտոմեքենան հետագայում օտարել։
Ավտոմեքենաների հանձնման–ընդունման աշխատանքները կկատարվեն երկամսյա ժամկետում։
Նշվում է, որ ավտոմեքենաների հանձնման–ընդունման աշխատանքները կկատարվեն երկամսյա ժամկետում։