Բաժիններ՝

Նախորդ տարվա հոկտեմբերից Լեհաստանում ցրտերի զոհ է դարձել 157 մարդ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նախորդ տարվա հոկտեմբերից Լեհաստանում ցրտերի զոհ է դարձել 157 մարդ: Ցրտահարության դեպքեր գրանցվել են նաև մարտին:

Ձմռանը ցրտահարությունից մահացածների ամենամեծ ցուցանիշը գրանցվել է դեկտեմբերին, երբ ուժեղ ցրտերը խլեցին 63 մարդու կյանք: Հունվարին դա կազմեց 55, իսկ փետրվարին՝ 13 մարդ: Մարտին այդ ցուցակը համալրվեց ևս 7-ով, որով և հոկտեմբերից մարտ ընկած ժամանակահատվածում ուժեղ ցրտերի պատճառով մահացածների քանակը հասավ 157-ի:

Չնայած գարնան գալուն՝ Լեհաստանում նախկինի նման տիրում է սառը ջերմաստիճան: Մի շարք վայրերում այն գիշերը կազմում է -10 և ավելին, իսկ ցերեկը +2 Ցելսիուս: Լեհաստանում հաճախ տեղում է առատ ձյուն, ինչը բարդացնում է երկրի ճանապարհներին ավտոմեքենաների տեղաշարժը և հանգեցնում է ավտովթարների քանակի աճին:

Օդերևութաբանները կանխատեսում են, որ գարնանային ջերմացումը Լեհաստանում վրա կհասնի միայն մեկ շաբաթ անց, իսկ մինչև ամսվա վերջ Լեհաստանում պետք է հաստատվի արևային եղանակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս