Թուրք իրավապաշտպանները կասկածում են, որ տարեց հայուհիների վրա հարձակվողը Նազարյանն է
Medya73-ի փոխանցմամբ՝ Մարդու իրավունքների միության (IHD) ստամբուլյան գրասենյակը հայտարարել է, որ պետք է ավելի խորն ուսումնասիրվի Սամաթյայում տարեց հայուհիների վրա իրականացված հարձակումների գործը, որի շրջանակներում ձերբակալվել է ծագումով հայ Մուրաթ Նազարյանը:
Փաստաբան Էրեն Քեսքինը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ բանտում հանդիպել է Նազարյանի հետ, ով իրեն հայտնել է, որ ոչինչ չի հիշում՝ կապված այդ դեպքերի հետ. «Ես նրան հարցրեցի, թե դո՞ւ ես այդ ամենի հեղինակը: Նա ինձ ասաց, որ ոչինչ չի հիշում՝ ընդգծելով, որ չի կարող անգամ մեկին ապտակել և ծեծի ենթարկել, բայց եթե ոստիկանությունը պնդում է՝ միգուցե եղել է նման բան:
Նազարյանը և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես տկար մի անձնավորություն է: Մեր պատկերացմամբ Նազարյանը չէր կարող կատարած լինել այդ հարձակումները, քանի որ դա մեկ մարդու գործ չէ: Պետք է ավելի խոր և համակողմանի հետաքննել այդ դեպքերը: Անհրաժեշտ է նաև վերացնել հետաքննության գաղտնիության շղարշը»:
Հիշեցնենք, որ Նազարյանը ձերբակալվել է այս տարվա մարտի 4-ին: