Մասիս քաղաքում կկառուցվի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն

Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 5-ի նիստում համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը նվիրաբերությամբ տրամադրելուն համաձայնություն տալու մասին որոշում կայացրեց:

«Սիմոնյան» կրթական հիմնադրամի և Մասիս համայնքի ղեկավարի միջև կնքված հուշագրի համաձայն՝ հիմնադրամը պարտավորվել է 3 տարվա ընթացքում ներդնել առնվազն 400 մլն դրամ՝ կենտրոնը կառուցելու համար։

Այն հնարավորություն կտա 12-18 տարեկան երեխաներին և հիմնադրամի կանոնադրությամբ սահմանված այլ անձանց անվճար օգտվելու արհեստի և տեխնոլոգիաների ոլորտներում մատուցվող կրթական ծրագրերից:

Կենտրոնը կառուցվելու է «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ» բարեգործական ծրագրի շրջանակներում և հագեցած է լինելու անհրաժեշտ տեխնիկական հնարավորություններով, որը թույլ կտա կազմակերպել շաբաթական 2300 աշակերտի ուսուցումը։

Տեսանյութեր

Լրահոս