Դուք վերջացած եք որպես մարդ, որպես իշխանություն. թշնամուն ծառայող ստրուկ. Աղվան Վարդանանը՝ ՔՊ-ին

Աղվան Վարդանյանի հայտարարությունը՝ Ազգային ժողովի նիստում.

«Անձնական ոչինչ։ Ա՛յն, ինչ ասելու եմ, գուցե այս դահլիճի ձախ կողմում նստածներից ոչ բոլորին է վերաբերում։ Հուսով եմ։

Բայց հավաքաբար դուք հայկականության մարմնի մեջ քաղցկեղ եք։ Ռակի պես կառչած իշխանությունից։ Օտար, թշնամի մարմին, որ պատրաստ է կործանել ամեն ինչ։
Իբրեւ իշխանություն դուք վերջացած եք, 100 տարի էլ իշխեք, վերջացած եք։

Իբրեւ մարդ, դուք վերջացած եք։ Որքան էլ կուրծք ծեծեք, մանտրայի պես կրկնեք սուտն ու կեղծիքը, որքան էլ փորձեք համարձակ երեւալ, դուք վերջացած եք։

Դուք ստրուկ եք։ Նաեւ՝ թշնամուն ծառայող ստրուկ։

Եթե ձեզանից ոմանք դարձի գան, գիտակցեն՝ ինչ են բերել Հայաստանի, Արցախի, հայության, հայկական պետականության գլխին, ես նրանցից ներողություն կխնդրեմ։
Բայց ամբողջության մեջ դուք ա՛յս եք։

Ուզում եք՝ գոռգոռացեք, ուզում եք՝ բոլորին մեղադրեք, ուզում եք՝ հուդայաբար արդարացեք, բան չի փոխվելու։

Վերջի մասին սկզբում են մտածում։ Դուք չեք մտածել, հիմա էլ ջանում եք չմտածել։

Բայց վերջը գալու է։ Ձեր վերջը»։

Տեսանյութեր

Լրահոս