«Հանձնվելն ու կոտրվելը դավաճանություն է նահատակների և ապրողների նկատմամբ». Շարմազանով

Էդուարդ Շարազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հանձնվելն ու կոտրվելը դավաճանություն է նահատակների և ապրողների նկատմամբ։

Համատարած բնական ապատիայի ժամանակաշրջան է տիրում։

Ժողովուրդ, գիտեմ, որ կենացներ ասելով երկիր չես սարքի, բայց հայ ժողովուրդը հազարապատիկ ավելի ողբերգական օրեր է ունեցել։

Հաղթահարել ենք ու ոտքի կանգնել։

Մեզ ուզում են կամազուրկ, անհույս ու անհավատ դարձնել։

Չի ստացվելու։

Պետք է սթափվել, ուշքի գալ ու կառուցել մեր հոգևոր ու ազգային Հայաստանը։

Այլընտրանքը թշնամու ստրուկ դառնալն է։

Հույս, Հավատ և Սեր։

Կոտրվել չկա։

Անկախությունից ու ազգային պետության վեհ գաղափարից հրաժարում չի լինելու։

Արթնացիր, հայ մարդ։

Հայկը չի պարտվելու ոսոխ բելին»։

Տեսանյութեր

Լրահոս