Բաժիններ՝

Աս­տու­ծո տնօրի­նու­թյան ուղ­ղու­թյու­նը շե­ղված մարդ­կու­թյան մեջ

Ա­ստու­ծո ար­դա­րու­թյունը և աստվա­ծա­դիր օ­րի­նաց ան­վրեպ սկզբուն­քը պետք է, ան­շուշտ, ար­տա­հայտվեր նա­խա­մար­դու մե­ղանչ­ման վրա: Այդ ար­տա­հայտու­թյունն է Աս­տու­ծո օ­րի­նա­կան և ար­դար պա­տի­ժը, որ միան­գա­մայն հե­տևանք էր նա­խա­մար­դու սխալ վար­մուն­քին: Մյուս կող­մից այդ­տեղ փայ­լում է Աս­տու­ծո նա­խախ­նա­մու­թյունը` տա­լով յուր խրա­տա­կան պա­տիժն ու ավե­տի­քը: Աս­տու­ծո այդ պա­տի­ժը` թե՛ որ­դեծ­նու­թյան նե­ղու­թյունը, թե՛ քրտին­քով հաց գտնե­լը, թե՛ դրախ­տից ար­տաք­սվի­լը և թե՛ մա­հը, ինչ­պես առ­հա­սա­րակ Աս­տու­ծո ամեն մի պա­տի­ժը, դաստիա­րա­կու­թյան հա­մար են: «Մեղք մեր ցա­սու­ցա­նեն զԱս­տուած, և նա խրա­տէ զմեզ պատ­ժովք» (Հաճ., Բ 273. Ե­ղի­շե, 319): Մար­դը պետք է նե­ղու­թյանց մեջ հե­ծեր, որ զգար յուր մեղ­քի ծան­րու­թյունը և դի­մեր առ Աս­տված օգ­նու­թյան հե­տևից յուր ա­զատ կամ­քով, ո­րով մե­ղան­չել, ապս­տամ­բել էր Աս­տու­ծո դեմ:

Ա­դա­մա­յին մեղ­քի հե­տևանքն ամ­բողջ մարդ­կու­թյան մեղ­սա­յին վի­ճակն էր, և այդ մեղ­քը մարդ­կու­թյան յուրա­քան­չյուր ան­դա­մի բնա­ծին հան­ցանքն է հա­մար­վում, վասնզի մար­դիկ յուր­յանց կամ­քով մեկ են յուրյանց նա­խա­հոր հետ (Հռ., Ե 12): Մար­դու կամքն այլևս չէր կա­տա­րում աստվա­ծա­յին սուրբ օրեն­քի պա­հանջ­նե­րը. նո­րա կամ­քը մե­ղան­չա­կան էր, Աս­տու­ծուն չէր պաշ­տում, այլ` նո­րա ա­րա­րա­ծը (Հռ., Ա 20), ուստիև հե­թա­նոսք կոչ­վում են «որ­դիք բար­կու­թեան», «որ­դիք ապս­տամ­բու­թեան» (Ե­փես., Բ 2-3): Մար­դիկ չէին ծա­ռա­յում յուրյանց կոչ­ման, չէին ձգտում լի­նել այն, ինչ որ պետք է լի­նեին, այլ դառ­նում էին այն, ինչ որ կա­րե­լի էր լի­նում կամ կա­րե­նում էին: Մի խոս­քով` «ա­մե­նե­քեան մե­ղան եւ նուա­զեալ են ի փա­ռաց ան­տի Աս­տու­ծոյ» (Հռ., Գ 23):

Բայց մարդ ինքն յուր մեջ չէ ծնել մեղ­քի գա­ղա­փա­րը, ինչ­պես սա­տա­նան (Հովհ., Ը 44), այլ ար­տա­քուստ է գայ­թակ­ղու­թյուն ստա­ցել ու հրա­պու­րվել: Նա ոչ թե ին­քը մեղք էր ու մեղ­քի աղ­բյուր դար­ձել, ինչ­պես սա­տա­նան, այլ դրսից էր մեղ­քի հրա­պույր նո­րա մեջ մտել, և ինքն յուր ա­զա­տու­թյամբ կամ ինք­նիշ­խա­նու­թյամբ միայն չէր ընդ­դի­մադ­րել: Մար­դու մեջ դեռևս կար մի բան, որ հա­կա­ռա­կում էր կամ հա­կա­ճա­ռում էր մե­ղան­չա­կա­նու­թյան, ինչ­պես Պո­ղոս ա­ռա­քյալն է ա­սում. «Զոր գոր­ծեմն` ոչ գի­տեմ, ոչ ե­թէ զոր կա­միմ` զայն առ­նեմ, այլ զոր ա­տեամն` զայն գոր­ծեմ: Ա­պա թէ զոր ոչն կա­միմն` զայն առ­նեմ, վկա­յեմ օ­րի­նացն, ե­թէ բար­ւոք են…: Հա­ճեալ եմ ընդ օ­րէնսն Աս­տու­ծոյ` ըստ ներ­քին մար­դոյն. բայց տե­սա­նեմ ա՛յլ օ­րէնս յան­դամս իմ, զի­նեալ հա­կա­ռակ օ­րի­նաց մտաց ի­մոց. եւ գե­րեալ զիս օ­րի­նօքն մե­ղաց, որ են յան­դամս իմ» (Հռ., Ե 12. Է 7-15, 16-23. Ա Կոր., Բ 14. հմմտ. Ծննդ., Գ 7-23): Ու­րեմն մար­դու ներ­քին ձայ­նը հա­կա­ռակ է մեղ­քին և շա­րու­նակ հան­դի­մա­նում է մար­դու չար գոր­ծե­րը, ըստ ո­րում` «ցու­ցա­նեն զգործս օ­րի­նաց գրեալ ի սիրտս իւ­րեանց վկա­յու­թեամբ մտաց իւ­րեանց, եւ յան­դի­մա­նել զմի­միանս ի խորհր­դոց իւ­րեանց» (Հռ., Բ 15): Այս­պի­սով` մար­դու մեջ վար­սված էր մեկ ձգտում դեպի Աս­տվածը, և գի­տեր յուր մեղ­քի ծանր հե­տևանք­նե­րը: Նո­րա մեջ դեռևս հաստատ էր աստվա­ծա­յին պատ­կեր լի­նե­լու գի­տակ­ցու­թյունն ու հա­մոզ­մուն­քը, միայն թե մեղ­քի ու նո­րա հե­տևանք­նե­րի տակ թու­լա­ցած և ընկ­ճված էր (Ծննդ., Զ 38. Ը 21. Թ, Ե. Հակ., Գ 9): «Սա կա­մօք գլո­րեալ ա­պա­կա­նե­ցաւ եւ ան­ձամբ եւս ոչ կա­րէր կանգ­նել կալ ի վե­րայ ո­տից» (Ս. Հարք, Ե­ղի­շե, 25. հմմտ. Մատթ., ԺԵ 19. Հովհ., Գ 6. Ա Հովհ., Ա 8. Ե­ղի­շե, 325-326):

Այս ա­մենն աստվա­ծա­յին խրա­տա­կան պատ­ժի հե­տևանքն էր, և այս ա­մե­նի պատ­ճա­ռով մար­դիկ ոչ միայն պատ­ժի էին ար­ժա­նի, այլև Աս­տու­ծո ո­ղոր­մա­ծու­թյան ա­ռար­կա էին: Այդ­պես և Քրիս­տոս, Ե­րու­սա­ղեմի վրա Աս­տու­ծո դա­տաստա­նը հայտ­նե­լով, ցավում էլ է նո­րա վրա (Ղուկ., ԺԹ 41) ու լաց լի­նում: Մար­դը թեև մե­ղան­չել էր, սա­կայն ին­քյամբ չէր ծնել մեղ­քը. թեև մեղ­քը ճա­շա­կել էր, սա­կայն մեղ­քի սոս­կա­կան աղ­բյուր չէր դար­ձել. թեև ըն­կել, սա­կայն գի­տեր յուր անկ­ման թշվա­ռու­թյունը. թեև յուր հանցանքն էր այդ մեղ­քը, սա­կայն նաև յուր ժա­ռան­գա­կան վի­ճակն էր. նա ու­զում էր հաս­նել վերս­տին ե­րա­նու­թյան: Նա սա­տա­նա­յի պես վերջ­նա­կան կորս­տի չէր կա­րող մատ­նվել. նա խղճա­լի էր (Հռ., Է 24): Նա խղճա­լի չէր լի­նիլ, ե­թե ոչ մի կերպ չկա­մե­նար Աս­տու­ծո օգ­նու­թյունը, ոչ մի կերպ չկա­մե­նար Աս­տու­ծո փրկու­թյունը, այլ վերջ­նա­կա­նա­պես նվի­րվեր յուր մե­ղան­չա­կան անկ­ման և Աս­տու­ծո շնորհ­նե­րը մեր­ժեր, ինչ­պես եր­բեմն ա­նում են զա­նա­զան ան­հատ­ներ: Այդ­պի­սիք մի­միայն աստվա­ծա­յին դա­տաստա­նի և մի­միայն պատ­ժի են ար­ժա­նի և ոչ ար­գա­հա­տու­թյան: Մարդ­կու­թյան ընդ­հա­նուր վի­ճա­կը խղճա­լի էր, և Աստ­ված ո­ղոր­մեց:

Բայց Աս­տված, ո­ղոր­մե­լով խղճա­լի մարդ­կու­թյան վրա, ոչ թե միան­գա­մից տվավ նո­րան յուր տնօ­րի­նած փրկու­թյունն, այլ նախ մշա­կեց մարդ­կանց ըն­դու­նա­կու­թյունն ու նա­խա­պատ­րաստեց նո­ցա Աս­տու­ծո այդ մե­ծահ­րաշ շնոր­հաց ըն­դու­նե­լու­թյան հա­մար: Մարդիկ պետք է ճշմա­րիտ ճա­նա­չո­ղու­թյուն ու­նե­նա­յին թե՛ մեղ­քի, թե՛ յուրյանց վի­ճա­կի և թե՛ դո­ցա հետ կա­պված բո­լոր հան­գա­մա­նաց մա­սին, որ սրտանց ու կա­մավո­րա­պես խո­նար­հվեին աստվա­ծա­յին այդ մեծ ո­ղոր­մու­թյան ա­ռաջ և նվի­րվեին նո­րա միակ օգ­նու­թյան: Մարդ­կու­թյունը, մեղ­քի ծան­րու­թյան ու տան­ջան­քի տակ հե­ծե­լով, պետք է մեղ­քից զզվեր և սի­րով վա­րվեր դեպի Աս­տու­ծո սերն ու ո­ղոր­մու­թյունը: Նո­րա նա­խա­պատ­րաս­տո­ղը պետք է լի­ներ ոչ թե նե­ղու­թյուն ու տխրու­թյուն, ըստ աշ­խար­հի, որ կտա­ներ դեպի մահ, այլ «ըստ Աս­տու­ծոյ», որ տա­նում է դեպի կյանք (Բ Կոր., Է 10):

Այս նշա­նավոր նա­խա­պատ­րաստու­թյան սկզբունք­նե­րը հե­տևյալ­ներն են.

Նախ և ա­ռաջ մե­ղան­չած և աշ­խար­հին են­թար­կված մար­դը պետք է գի­տե­նար Աս­տու­ծո տնօ­րի­նու­թյունն, որ Քրիս­տոս գա­լով փրկե­լու էր մեղ­քի հե­տևանք­նե­րի մեջ հե­ծող մարդ­կու­թյունը: Այդ մի հաստատ հույս էր, որ մար­դու ա­ռաջ մի ա­ռատ լույս էր բաց ա­նում, որպեսզի աշ­խար­հի ա­նո­ղոք հան­գա­մանք­նե­րի մեջ ոչ բո­լո­րո­վին ընկ­ճվեր, այլ անմ­խի­թար տա­ռա­պեր և դեպի Աս­տված ձայն հա­ներ: Նո­րա մեջ պետք է միշտ հնչեր Աս­տու­ծո մեծ ո­ղոր­մու­թյան հույսը, չլռեր խղճի ձայ­նը, և չկորց­ներ յուր գո­յու­թյան գա­ղա­փարն ու կոչ­ման հե­տամ­տու­թյունը: Ինչ էլ որ աշ­խար­հի մեջ նա փոր­ձեր յուր եր­ջան­կու­թյան հաս­նե­լու հա­մար, ինչ մի­ջոց­նե­րի ու նո­րահ­նա­րու­թյանց չդի­մեր, պետք է ի վերջո ոչ թե հուսա­խա­բվեր, այլ պետք է հե­ռավոր ա­պա­գա­յում մի աստվա­ծա­յին ան­զեղջ հուսա­տե­ղի ու­նե­նար: Եվ երբ յուր սե­փա­կան, աշ­խար­հա­յին բո­լոր մի­ջոց­նե­րի ու հնար­նե­րի ու­նայ­նու­թյունը տես­ներ, ոչ թե հուսա­հա­տվեր և անս­փոփ մոր­մո­քվեր, այլ նոր հուսո լու­սով նո­րից դեպի հառաջ ղե­կա­վա­րվեր:

Ա­հա այս պատ­ճա­ռով Աս­տված նույնիսկ նա­խա­մար­դուն ավե­տեց պատ­ժե­լուց ան­մի­ջա­պես հետո, որ կնոջ զավա­կը կջախ­ջա­խե խա­բող ու հրա­պու­րող օ­ձի գլու­խը` վերջ­նա­կա­նա­պես, ու­րեմն, ընկ­ճե­լով հա­կա­ռակ իշ­խա­նու­թյունը (Ծննդ., Գ 15. տե՛ս և բնա­գի­րը): Աս­տվա­ծա­յին այս մեծ ավե­տի­քի անհ­րա­ժեշ­տու­թյունը հայտ­նում է և Պողոս ա­ռաք­յալը շատ դի­պող կեր­պով (Հռ., Ժ 13-17). «Զի ա­մե­նայն, որ կար­դաս­ցէ զա­նուն Տեառն, կեց­ցէ: Իսկ զիա՞րդ հա­ւա­տաս­ցեն, ո­րում ոչն լուան. կամ զիա՞րդ լուի­ցեն ա­ռանց ու­րուք քա­րո­զե­լոյ, կամ զիա՞րդ քա­րո­զես­ցեն, ե­թէ ոչ ա­ռա­քես­ցին»…:

Երկ­րորդ` մեղ­քի մեջ թավա­լված մար­դը պետք է յուր պարտ­քի, յուր հանցան­քի, յուր մեղ­քի ճա­նա­չո­ղու­թյունն ու­նե­նար, նա պետք է լիո­վին ըմբռ­ներ մեղ­քի էու­թյունը և հաս­կա­նար նո­րա վա­տու­թյունն ու թշվա­ռա­ցու­ցիչ հան­գա­մանք­նե­րը: Իսկ այդ չէր կա­րող լի­նել, ե­թե մար­դը օրեն­քի ճա­նա­չո­ղու­թյուն չու­նե­նար, վասնզի որ­տեղ օրենք չկա, այն­տեղ էլ մեղք չկա. որ­տեղ օրեն­քի զգա­ցո­ղու­թյուն չկա, այն­տեղ էլ չի լի­նիլ մեղ­քի զգա­ցո­ղու­թյուն (Հռ., Գ 20. Է 7): Մար­դը ոչ թե մի պա­տվի­րան ու մի պա­տվի­րա­նա­զան­ցու­թյուն պետք է հա­մե­մա­տեր, որ օրեն­քը և մեղ­քը հաս­կա­նար, այլ պետք է յուրաց­ներ օրեն­քի ո­գին, օրեն­քի գա­ղա­փա­րը և գի­տե­նար, որ ընդ­հան­րա­պես օրենքն ու մար­դու կո­չու­մը ան­բա­ժան են ի­րա­րից: Այդ պատ­ճա­ռով եր­կար ժա­մա­նակ մարդ­կու­թյան մեջ օրեն­քը հաստա­տվեց ա­մե­նա­ծանր խստու­թյամբ, և այդ հաստա­տու­թյունը ե­ղավ կամ հատկա­պես, ինչ­պես հրեից մեջ, և կամ ընդ­հան­րա­պես` ինչ­պես հե­թա­նոս աշ­խար­հում:

Սա­կայն օ­րեն­­քի ճա­նա­չո­ղու­թյունն ևս չի կա­րող կեն­դա­նի հաստա­տու­թյուն ստա­նալ, ե­թե մարդ­կու­թյան մեջ և նո­րա աչ­քի ա­ռաջ չմարմ­նա­նար օրենքն և ար­դա­րու­թյունը և ան­մե­ղու­թյունը ու մի կեն­դա­նի օ­րի­նակ դառ­նար: Այդ պատճ­առով մեղ­քի գի­տակ­ցու­թյունը, մեղ­քի լիա­կա­տար ճա­նա­չո­ղու­թյունը այն ժա­մա­նակ ե­ղավ, երբ ե­րևաց Քրիս­տոս, որ օրեն­քի լրումն ու կա­տա­րումն է և ար­դա­րու­թյան ու սրբու­թյան մարմ­նա­ցու­մը:

Նո­րա շնոր­հաց ու ճշմար­տու­թյան լույսը, լու­սավո­րե­լով մար­դու սիր­տը, միշտ բաց էր ա­նում աշ­խար­հի իշ­խա­նու­թյան խավա­րու­մը և մեղ­քի գաղտ­նի խայ­թո­ցը: Այդ երկ­րորդ նա­խա­մար­դու մեջ ե­րևաց մարդ­կա­յին ան­մե­ղու­թյան կեն­դա­նի ու ճշմա­րիտ օ­րի­նա­կը և ճշմար­տու­թյան ի­րա­կա­նա­ցու­մը. տես­նող ու հավա­տա­ցողն էլ նկա­տեց, որ մեղ­քը ճշմա­րիտ կյան­քի խան­գա­րիչն է, ու դար­ձավ դեպի Աս­տված: Հրեա­նե­րը օրեն­քով ճա­նա­չե­ցին մեղ­քի ծան­րու­թյունը և Քրիս­տո­սով թե՛ կա­տա­րյալ գի­տակ­ցու­թյուն ստա­ցան և թե՛ ի­մա­ցան, որ զուրկ են ար­դա­րու­թյունից. հե­թա­նոս­ներն ևս, ներ­քին ձայ­նի օրենսդ­րու­թյամբ կրթվելով, պետք է հաս­նեին մի ժա­մա­նա­կի, երբ Քրիս­տո­սով ա­ռավել ևս նկա­տե­ցին, թե մեղ­քը տգի­տու­թյուն է, խավար է և հին հանցանք: Հե­թա­նոս աշ­խար­հում տի­րող պա­տիժ­նե­րի ա­նա­սե­լի ծան­րու­թյունը և խստու­թյունը պար­զա­պես ցույց է տա­լիս, որ մեղ­քը` հանցան­քը, գրե­թե ան­նե­րե­լի մի ե­րևույթ է հա­մար­վում, և մար­դը մի­միայն մա­հով կա­րող է յուր մեղ­քը քավել:

Եր­րորդ` ճա­նա­չե­լով յուր հանցանքն ու մեղ­քը և խե­լա­մուտ լի­նե­լով յուր աշ­խար­հա­յին մե­ղան­չա­կա­նու­թյան` մարդ պետք է միև­նույն ժա­մա­նակ հաս­կա­նար Աս­տու­ծո ար­դա­րու­թյունը, որ Աս­տված ամեն մի մար­դու և ամեն մի հանցան­քի ար­դար հա­տու­ցումն է տա­լիս այս աշ­խար­հում ի զգու­շու­թյուն և ի խրատ: Հան­դի­պե­լով տան­ջան­քի և ան­հաջո­ղու­թյանց, նույն­պես և յուր կոչ­ման հա­կա­ռակ պա­տա­հար­նե­րի` մարդ պետք է նկա­տեր այդ ա­մե­նի մեջ աստվա­ծա­յին ար­դա­րու­թյան հայտ­նու­թյունը (Հռ., Ա 18) և զգու­շա­նար մեղ­քից: Նա պետք է այդ նե­ղու­թյուն­ներն ոչ թե մի բնա­կան անհ­րա­ժեշ­տու­թյուն հա­մա­րեր տգի­տու­թյամբ ու կու­րու­թյամբ, այլ պետք է վառ խղճմտան­քով զգա­ցո­ղու­թյուն ու­նե­նար դո­ցա բա­րո­յա­կան նշա­նա­կու­թյան հա­սու լի­նե­լու հա­մար, քա­նի որ աշ­խար­հում ա­մե­նայն ինչ Աս­տու­ծո ճշմար­տու­թյան և ար­դա­րու­թյան հայտ­նու­թյունն է, որ տա­նում է դեպի նո­րա ար­քա­յու­թյան ի­րա­կա­նա­ցու­մը: Նա պետք է լավ ըմբռ­ներ, թե ի­րավա­կան աշ­խար­հի և յուր մարդ­կա­յին ճշմա­րիտ հառաջա­դի­մա­կան ձգտում­նե­րի ու կա­տա­րե­լա­տի­պի մեջ ե­ղած հա­կա­սու­թյուն­նե­րը հառաջա­նում են իս­կա­պես նույնիսկ յուր մե­ղան­չու­մից: Այս զգա­ցո­ղու­թյունը ընդ­հան­րա­ցավ մարդ­կու­թյան մեջ, սա­կայն պարզ ճա­նա­չո­ղու­թյան չհա­սավ:

Հե­թա­նոս­ներն ամեն մի դժբախ­տու­թյուն չաստված­նե­րի պա­տիժ էին ճա­նա­չում, հրեայք` օ­րի­նա­զան­ցու­թյան հե­տևանք, մինչ­դեռ ար­դա­րու­թյան և մեղ­քի գա­ղա­փա­րը մտավոր և պարզ տե­սու­թյուն չդար­ձավ: Մարդ­կա­յին մե­ղան­չա­կա­նու­թյան գա­ղա­փա­րը դո­ցա մեջ ա­րյուն ու մար­մին չե­ղավ: Մի­միայն քրիս­տո­նեու­թյան մեջ պար­զվեց այդ սկզբուն­քը, որ նե­ղու­թյունք, մարդ­կու­թյան վրա գա­լով, ավե­լի ծան­րա­պես կա­րող են իջ­նել այս ու այն ժո­ղովր­դի և այս ու այն ան­հա­տի վրա ևս (Ղուկ., ԺԳ 2-5): Մար­դիկ պետք է գի­տե­նա­յին, որ Աստ­ված այդ­պի­սի պա­տիժ­նե­րով ոչ միայն հա­տու­ցումն է տա­լիս մարդ­կանց գոր­ծե­րին, այլև ի վերջո խրա­տում է նո­ցա փոր­ձու­թյան բո­վի մեջ, կրթում է հայ­րա­կան սի­րով, բու­ժում է և յուր ան­սահ­ման բա­րե­րա­րու­թյամբ տա­նում է դեպի ճշմա­րիտ նպա­տա­կը: «Զի զոր սի­րէ Տէր, խրա­տէ. տան­ջէ զա­մե­նայն որ­դի, զոր ըն­դու­նի» (Եբր., ԺԲ 5-12, Հայտ., Գ 10): Այդ ա­մե­նով Աս­տված հայտ­նում է յուր փրկա­րար գոր­ծե­րը և աստվա­ծա­յին իս­կա­կան փրկու­թյունը, որպեսզի յուրա­քան­չյուր ոք փոր­ձու­թյան մեջ իսկ աչ­քը դարձ­նե դեպի Աս­տված (Հովհ., Թ 3):

Նա­յե­լով, թե մենք ինչ­պի­սի բա­րո­յա­կան վի­ճա­կում ենք գտնվում, ըստ այնմ ևս` աստ­վա­ծա­յին պա­տիժ­նե­րը ծա­ռա­յում են կամ ի զգու­շա­ցումն և ի խրատ հանցա­նաց և կամ ի հայտ­նու­թյուն աստվա­ծա­յին ճշմա­րիտ գոր­ծե­րի և ի զորա­ցումն հավատ­քի: Եվ մեր խիղ­ճը իս­կույն այդ­պի­սի հան­գա­մանք­նե­րում վկա­յում է մեզ, թե դո­ցա­նից ո՞րն է մեզ հա­մար նշա­նա­կված: Հա­ճախ միև­նույն պա­տի­ժը, սպառ­նա­լիքն ու ավե­տի­քը ծա­ռա­յում է մեկին իբ­րև պա­տիժ, մյու­սին` իբ­րև խրատ, եր­րոր­դին` իբ­րև զգու­շա­ցու­ցիչ, չոր­րոր­դին` իբ­րև հավատ­քի զորա­ցումն և ամ­բողջ ժո­ղովր­դին` իբ­րև մի մեծ բա­րե­րա­րու­թյուն հառաջա­դի­մու­թյան հա­մար: Իսկ երբ մարդ մեղ­քի ծա­ռա է դառ­նում (Հովհ., Ը 34) և չէ ու­զում ել­նել ան­կյալ վի­ճա­կից դեպի հավատ­քի լույսը, Աս­տված նո­րան թանձ­րաց­նում է և կու­րաց­նում` ո­չինչ չլսե­լու, չտես­նե­լու և չհաս­կա­նա­լու հա­մար, որպեսզի դեռևս յուր մեղ­քի ճա­նա­չո­ղու­թյան մեջ սու­զվի և հա­պա դառ­նա: Ու­րեմն Աս­տու­ծո պա­տի­ժը շատ ան­գամ ծա­ռա­յում է մեղ­քի գի­տակ­ցու­թյան հա­մար միայն, որ ամեն մի ան­հա­տի, ազ­գի և ամ­բողջ մարդ­կու­թյան հառաջա­դի­մու­թյան հիմ­նա­քարն է:

Չոր­րորդ աշ­խար­հում ապ­րե­լու հան­գա­մանք­նե­րը ճա­նա­չե­լով` մարդ պետք է չմո­ռա­նա, որ մի օր էլ աշ­խար­հից բա­ժա­նվելու է և պետք է հաս­կա­նա այդ բա­ժան­ման որ­պի­սու­թյունը: Այդ բա­ժա­նու­մը մահն է, որ մեղ­քի հե­տևանքն է ու պա­տի­ժը, կամ մեղ­քի թո­շակն է (Հռ., Ե 12. Զ 23. Հակ., Ա 15): Բայց մահ է, երբ մե­ղավո­րը մարմ­նա­պես ապ­րում է Աս­տու­ծուց հո­գով բա­ժա­նված, մահ է, երբ մարդ հո­գե­պես ինքն յուր մեջ երկ­պա­ռա­կված է և խռո­վված, մահ է հիվան­դու­թյունն ու մարմ­նի ակն­հայտ­նի փտի­լը, և վեր­ջա­պես մահ է վերջ­նա­կա­նա­պես հո­գու և մարմ­նի բա­ժան­վի­լը, ո­րով մարդ դա­դա­րում է այս աշ­խար­հում գո­յու­թյուն ու­նե­նա­լուց:

Եվ այդ մա­հը հա­մար­վում է մար­դու ա­ռաջ այն «յե­տին թշնա­մին» (Ա Կոր., ԺԵ 26), ո­րից ա­մե­նա­սոս­կա­լի սար­սափն է զգում մար­դը: Որ­քան էլ մա­հը մար­դու աչ­քում բնա­կան ի­րո­ղու­թյուն է նկատ­վում, այ­նով հան­դերձ ոչ մի կերպ հնար չկա հա­մո­զվելու, որ մա­հը բնա­կան օրենք է: Որ­քան էլ մա­հը բնա­կան է բնու­թյան մեջ, մենք չենք կա­րո­ղա­նում ըն­դու­նել, թե մարդ­կա­յին անձ­նավո­րու­թյան հա­մար ևս բնա­կան է, զի մեր բա­նա­կա­նու­թյունը բնա­կան ա­րա­րած­նե­րի պես ան­ցա­կան նկա­տվիլ չի կա­րող, և հո­գու ու մարմ­նի բա­ժա­նվի­լը մեզ հա­մար գաղտ­նիք է մնում, մի խոր­հուրդ է ճա­նաչ­վում: Մեզ միշտ տան­ջում է մի հարց, թե ին­չո՞ւ է ծննդյան ժա­մա­նակ հո­գին միա­նում մեր մարմ­նի հետ, երբ պետք է բա­ժա­նվի, և ին­չո՞ւ է բա­ժան­վում, երբ վերս­տին մե­ռե­լոց հա­րու­թյան մի­ջո­ցին պետք է միա­նա:

Մեր մե­ղան­չա­կան մար­մինն ա­ռավ և Քրիս­տոս և մե­ռավ, որ­պես­զի ըստ ա­մե­նայ­նի` մեզ պես լի­նի և ըստ ցո­րե­նի օ­րի­նա­կին` մա­հվամբ ար­դյունք տա (Հովհ., ԺԲ 24. Հռ., Ը 3). հե­տևա­բար Քրիս­տո­սի մահն այլ նպա­տակ ու­նի և չէ հաստա­տում մեր մա­հվան անհ­րա­ժեշ­տու­թյունը: Մեր մա­հը միայն մեր մեղ­քի հե­տևանքն է, և ե­թե նա­խա­մար­դը մե­ղան­չած չլի­ներ, մար­դիկ մեզ պես ցավա­գար վախ­ճան չէին ու­նե­նալ, ա­պա­կա­նա­ցու մա­հով չէին մեռ­նիլ, սոս­կու­մով ու սար­սա­փով չէին վախ­ճա­նվիլ, և երկ­րավոր կյան­քից փո­խվելն այս­քան դառն ու տհա­ճե­լի չէր լի­նիլ, ինչ­պես տես­նում ենք և աստվա­ծա­հա­ճո Ե­նով­քի փո­խու­մից (Ծննդ., Ե 24. Եբր., ԺԱ 5):

Մար­դու մե­ղան­չու­մով փո­խվեց մա­հվան կնճի­ռը և իբ­րև դառ­նու­թյուն ծան­րա­ցավ մեզ վրա, դառ­նա­ցավ ու զար­հու­րե­լի դար­ձավ, ըստ ո­րում և «խայ­թոց մա­հու մեղք են» (Ա Կոր., ԺԵ 56): Եվ թեև հե­թա­նոսք աշ­խա­տե­ցան մա­հվան սար­սա­փը վե­րաց­նել ու նո­րա ճի­րան­նե­րը քնքուշ փայ­փա­յանք դարձ­նել. թեև ան­հավատ­ներն էլ աշ­խա­տում են մա­հը բնա­կան օրեն­քի հե­տևանք հա­մա­րել ու նո­րա զար­հու­րանքն ու դառ­նու­թյունը քաղց­րաց­նել, այ­սով հան­դերձ քրիս­տո­նեու­թյունը բաց է ա­նում մա­հվան իս­կա­կան նշա­նա­կու­թյունն ու պատ­ճա­ռը մեր ա­ռաջ: Քրիս­տո­նեու­թյան լու­սո մեջ մա­հը զար­հու­րե­լի է այն մար­դու հա­մար, ո­րի մեջ մեղ­քը ան­բա­ժա­նե­լի թույն է դար­ձել, մինչ­դեռ ճշմա­րիտ հավա­տաց­յալի հա­մար մարմ­նավոր կյան­քի խա­ղաղ վճար է:

Վեր­ջա­պես հին­գե­րորդ` մարդ, ինքն յուր վրա նա­յե­լուց ու յուր մե­ղան­չա­կան վի­ճա­կը ճա­նա­չե­լուց հետո, պետք է նա­յի և յուր վրա տի­րող աշ­խար­հին ու նո­րա վի­ճակն ևս ճա­նա­չի: Նա պետք է գի­տե­նա, որ նո­րա մեղ­քով աշ­խար­հի մեջ ևս խան­գա­րումն է մտել, և չա­րը ներս է սպրդվել նո­րա ըն­թաց­քի մեջ: Մենք նկա­տում ենք, որ բնու­թյան ե­րևույթ­նե­րի ու նո­րա վերջ­նա­կան նպա­տա­կի մեջ մաս­նավոր հա­կա­սու­թյուն­ներ են պա­տա­հում. նո­րա ուժերն ոչ թե կա­նո­նավո­րա­պես զար­գա­նում են դեպի հառաջ, այլ հա­ճախ խան­գար­վում են և հետ մղվում: Հար­կավ ամեն մի խան­գար­մունք ևս ո­րոշ օրեն­քի հա­մե­մատ ենք գտնում, սա­կայն ոչ անհ­րա­ժեշտ:

Ավե­րիչ ե­րևույթ­ներն, ինչ­պես` ժան­տախտ, ժան­տա­մահ, երկ­րա­շարժ, հե­ղեղ և այլն, անհ­րա­ժեշտ չեն: Այ­դոնք կա­րող են և չլի­նել, թեև բնա­գի­տա­կան տե­սա­կետից բա­ցատր­վում են, վասնզի այ­դոնք հա­ճախ ավե­րում, տակնուվրա են ա­նում մար­դու այն գե­ղե­ցիկ գոր­ծերն, ո­րոնք, ըստ աստվա­ծա­յին օ­րի­նաց, աշ­խար­հի շի­նու­թյան են ծա­ռա­յում: Ինչ­պի­սի բա­ցատ­րու­թյուն էլ գտնենք այ­դոնց հա­կա­սու­թյունը լու­ծե­լու հա­մար, այ­նով հան­դերձ կգանք միև­նույն մտքին, որ այդ­պի­սի ավե­րիչ ե­րևույթ­նե­րը աշ­խար­հի ճշմա­րիտ ըն­թաց­քին խորթ են, և հե­տևա­բար ա­րա­րած­ներն ու­նայ­նու­թյան են են­թար­կվել, ա­պա­կա­նու­թյան մեջ են ըն­կել և բա­րո­յա­պես երկ­նում ու հե­ծում են դեպի փրկու­թյուն (Հռ., Ը 19-22):

Այս ա­ռավել ևս ակ­նե­րև է դառ­նում, երբ հիշում ենք, որ մար­դու մե­ղան­չու­մով մեր հարա­բե­րու­թյունն աշ­խար­հի հետ փո­խված է. նա տի­րա­պե­տում է մե­ղան­չող մար­դուն և Աս­տու­ծո փա­ռաց ու կամ­քի ճշմա­րիտ հայտ­նու­թյունը չէ լի­նում նո­րա հո­գու մեջ: Ուստիև չփրկված մար­դուն վի­ճա­կա­կից է և աշ­խար­հը և իբ­րև մի ամ­բող­ջու­թյուն` չէ ծա­ռա­յում յուր նպա­տա­կին, այլ պա­ռակ­տված է տիե­զե­րա­կան ընդ­հա­նուր իս­կա­կան ըն­թաց­քից: Մարդ­կու­թյան երկ­պա­ռա­կու­թյունը ա­ջա­կից է աշ­խար­հի պա­ռակտ­ման, վասնզի բա­րո­յա­կան ու­ղիղ ըն­թաց­քը պայ­մա­նավո­րված է մարդ­կու­թյան և աշ­խար­հի ճշմա­րիտ հարա­բե­րու­թյան վե­րա­կանգ­նու­մով միայն, որ Քրիս­տո­սի փրկու­թյամբ է:

Այս բա­ցատ­րում է գե­ղեց­կա­պես Ս. Գրի­գոր Լու­սավո­րիչն` ա­սե­լով. «Մինչ մարդն հնա­զան­դէր օ­րի­նացն Աս­տու­ծոյ, եւ գա­զանք թու­նա­ւորք հնա­զան­դէին մար­դոցն որ­պէս Տեառն եւ թա­գա­ւո­րի….: Եւ որք ապս­տամբք են ի պա­տուի­րա­նէն Աս­տու­ծոյ, ա­մե­նայն ա­րա­րածք` շնչա­ւորք եւ ան­շունչք, հա­կա­ռակս յայտ­նեն, եւ եր­կիրս ա­մե­նայն տնկովք եւ բու­սովք յա­պա­կա­նու­թիւն դառ­նան» (Հաճ., Դ 180, 185): Այս­պի­սի հա­յե­ցո­ղու­թյուն պետք է ու­նե­նա մարդ ամ­բողջ աշ­խար­հի ըն­թաց­քի վրա: «Յոր­ժամ ի պա­տուի­րա­նա­զան­ցու­թիւնն գոր­ծե­ցին առ գամ մի ան­կան յիշ­խա­նու­թե­նէ` զոր ա­ռեալ յա­ռաջն ու­նէին: Իսկ յերկ­րոր­դին` (ան­կու­մից յե­տոյ) լոկ միայն վասն կա­րօ­տու­թեան պի­տո­յից ետ ի­միք իշ­խել, եւ ի­միք չիշ­խել, զի գո­նեա ա­պա յե­տոյ յե­տուստ իշ­խե­լովն ծա­նի­ցուք զշնորհն, եւ չիշ­խե­լովն զա­մե­նա­տեառն տէ­րու­թիւնն գի­տաս­ցուք», – ա­սում է Ս. Ներ­սես Մեծն (առ Բյուզ., 70):

Ա­հա այ­սոնք են այն սկզբունք­ներն, ո­րոնց վրա հաստա­տված է Աս­տու­ծո տնօ­րի­նու­թյան ընդ­հա­նուր ուղ­ղու­թյունը շե­ղված մարդ­կու­թյան մեջ, ո­րով նա­խախ­նա­մող կամ­քը տա­նում է յուր ա­րա­րած­նե­րը դեպի յուր ար­քա­յու­թյան ի­րա­կա­նա­ցու­մը Փրկչի մի­ջո­ցով. «Որ մե­րու­նակ բնու­թեամբս ընդ մա­հու պա­տե­րազ­մեալ մա­հու չափ, զմա­հու կա­մե­ցաւ բառ­նալ զիշ­խա­նու­թիւն. եւ զեր­կիր եւ զտա­րերս յա­ռա­ջին նո­րո­գէր հրա­շա­փա­ռու­թիւն» (Մամբ­րե Վերծ.):

Արշակ Տեր-Միքելյան

«Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու Քրիստոնեականը» գրքից

surbzoravor.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս